Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որն ուկրաինացի իրավապահների հանձնարարությամբ ահաբեկչական գործողություններ է պլանավորել Ռուսաստանի տարածքում, հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է, որ տղամարդը նախկինում ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներում։
Ձերբակալվածը պլանավորել է մի քանի պայթուցիկ սարքեր հավաքել Եսենտուկիում և Ստավրոպոլում, այդ թվում՝ իրավապահ մարմինների շենքերում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։
Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական հարձակման նախապատրաստման հատկանիշներով։
Բաց մի թողեք
Ցուցարարները պալատ են ջարդուփշուր արել, ծեծել են նախարարների, նախկին վարչապետին
Ուշադիր լսե՛ք ինձ, հեռացե՛ք. Նեթանյահուն հայտարարել է Գազայում լայնածավալ ցամաքային գործողության մասին
Կրեմլի իմպերիալիստական ծրագրերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով