Աշխարհի առաջին արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված «նախարարը» ելույթ է ունեցել Ալբանիայի խորհրդարանում, հաղորդում է Associated Press-ը։
Վարչապետ Էդի Ռաման բոտը ներկայացրել է որպես իր կառավարության թափանցիկության և նորարարության նկատմամբ նվիրվածության խորհրդանիշ։
«Նախարարը» ներկայացել է որպես կին՝ ավանդական ալբանական հագուստով։
«Սահմանադրությունը խոսում է ժողովրդին ծառայող հաստատությունների մասին։ Այն չի խոսում քրոմոսոմների, մարմնի կամ արյան մասին»,- հայտարարել է ավատարը երկու մեծ էկրաններից հեռարձակված երեքրոպեանոց ելույթում։
Արհեստական ինտելեկտի նախարարի խոսքով՝ Սահմանադրությունը «խոսում է պատասխանատվության, հաշվետվողականության, թափանցիկության և խտրականությունից զերծ ծառայության մասին»։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես այս արժեքները մարմնավորում եմ նույնքան խստորեն, որքան իմ ցանկացած գործընկեր և գուցե նույնիսկ ավելի խիստ»,- հավելել է արհեստական կերպարը։
Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, կտրուկ քննադատել են նորարարությունը՝ պնդելով, որ ծրագիրը իրականում թույլ է տալիս կառավարությանը թաքցնել կոռուպցիան։ Նախարարի ելույթից հետո ընդդիմությունը շշեր և Սահմանադրության օրինակներ է նետել վարչապետի վրա:
Նախկինում հաղորդվել էր, որ Ալբանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը նշանակել է արհեստական ինտելեկտի նախարար։ Դիելլա անունով վիրտուալ պաշտոնյան, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև», ներկայացվել է վարչապետ Էդի Ռամայի կողմից Տիրանայում կայացած Սոցիալիստական կուսակցության համագումարում։
Ռամայի խոսքով՝ Դիելլան պատասխանատու կլինի պետական գնումների, կոռուպցիայի և թափանցիկության գնահատման, ինչպես նաև նախարարություններից ու բյուջետային հաստատություններից որոշումներ ստանալու համար։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու