28/09/2025

Շնորհավորում եմ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր գիտակցում են, որ Հայաստանը 1991 թվականից Հանրապետություն է․ Սիմոն Սարգսյան

Որքան պարզապես անհնար է դառնում դիմանալն ու հանդուրժելը, թե որքան կարելի է զիջել, ենթարկվել, համակերպվել հարևան ու թշնամի պետությունների առաջ։

Որքան կարելի է Հայաստանի տեղն ու անունը չիմացող մի զառամյալ բիզնեսմեն նախագահի տված անողնաշար խոստումներին հավատալ ու մոլորության մեջ պահել ժողովրդին։

Որքան կարելի է խոսել մեկ տարի յոթ ամիս կրակոց չլինելու մասին ու շնորհակալություն չհայտնել այն ապահովող Եվրոպական Միությանն ու նրանց դիտորդներին։ ԵՄ-ն տնտեսական միություն է, որին այո, պիտք է անդամակցի Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի իրավամբ լինի անվտանգ, զարգացող ու քաղաքակիրթ դարձող պետություն իր արժանապատիվ քաղաքացիներով։ Եվ դա իմ կյանքի նպատակն է, այդպես է լինելու ․․․

Սակայն խոսել Հայաստանի չորրորդ Հանրապետության մասին՝ առանց դույզն-ինչ պատկերացնելու, թե այն որքան ցավոտ է կորուստներ ունեցող ընտանիքների համար ․․․

Միևնույն է, այսօր իմ Հայաստանի անկախ Հանրապետության օրն է, որը կա 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ու նոր չի ստեղծվում, ստեղծվել է ու հագեցել է հայերիս արյունով, քրտինքով, զրկանքներով ու ձգտումներով ․․․

Եվ մենք, այո, ունենք Հայաստանի անկախ Հանրապետություն, որի անկախության օրն է այսօր, ինչի առիթով շնորհավորում եմ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր գիտակցում են, որ Հայաստանը 1991 թվականից Հանրապետություն է ․․․

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, շնորհավոր հայրենիքիս, որ Հայաստանի Հանրապետությունն է, անկախության օրը։

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

No photo description available.