Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու նախագիծը մեր սեղանին է, սակայն, վախենում ենք հասարակության արձագանքից։
Այս մասին ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչի՞ պիտի լավ կադրը գա Կառավարությունում աշխատի, դուք ինչի՞ պիտի գաք 200 հազարով աշխատեք, դե եկեք, բայց ոչ մեկդ չեք գա։ Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետեւ վախենում ենք, առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն Կառավարությանը։ Վախենում ենք»,– ասել է Փաշինյանը։

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել