Դուշանբեում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին ի թիվս այլոց, մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
Հանդիպմանը ելույթ է ունեցել Ալիևը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Տաջիկստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը հիմնված է եղբայրության, բարեկամության և փոխադարձ աջակցության վրա և ունի հետագա զարգացման մեծ ներուժ։
Այս մասին հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի փակ նիստում։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարներին՝ Լաչին /օկուպացված հայկական Բերձոր – խմբ./ քաղաքին այս տարվա ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք ճանաչելուն աջակցելու համար.
«Այս հունիսին Լաչինում տեղի ունեցավ «ԱՊՀ մշակույթի մայրաքաղաքի տարվա» բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեց տեղեկատվություն այս հին ադրբեջանական հողի պատմության և մշակութային ժառանգության մասին։ Միջոցառման հյուրերը անձամբ ականատես եղան Լաչինի արագ վերածննդին 30-ամյա հայկական օկուպացիայից ազատագրվելուց հետո։
Ընդամենը մի քանի տարվա ընթացքում լիովին ավերված քաղաքը վերածվել է ամենագեղեցիկ և բնակելի քաղաքներից մեկի»։
Ադրբեջանի ղեկավարը նաև Համագործակցության կյանքում կարևոր իրադարձություն է համարել այս տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը Ադրբեջանում անցկացված 3-րդ ԱՊՀ խաղերը.
«Խաղերի կենտրոնը Գյանջա / հայկական պատմական Գանձա-խմբ./ հին քաղաքն էր՝ 12-րդ դարի մեծ ադրբեջանցի բանաստեղծ և մտածող Նիզամի Գյանջավիի ծննդավայրը։ Գյանջայից բացի, ադրբեջանական վեց այլ քաղաքներ՝ Գաբալան, Գյոյգյոլը, Եվլախը, Մինգեչաուրը, Խանքենդին /Արցախի օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտը – խմբ./ և Շեքին, հյուրընկալել են 13 երկրներից ավելի քան 1600 մարզիկներ։
Նման միջոցառումները ամրապնդում են բարեկամությունն ու համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում և դրանից դուրս, նպաստում են հավասարության, փոխադարձ շահերի հաշվի առնելու և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդմանը»։

Բաց մի թողեք
Հայաստանյան վերջին երեք «աշխարհացունց» հայտնագործությունները
Շուտով գազը կփակեն․ Հայկական արտադրության կաթնամթերքի, ինչպես նաև ձկնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը չի վերացնում․ «Ռոսսելխոզնադզոր»
Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն