Կոմպոզիտոր Արա Գևորգյանը մասշտաբային նոր նախագիծ է իրականացրել՝ «1000 դհոլ» խորագրով տեսահոլովակի նկարահանմամբ։ Տեսահոլովակը նկարահանվել է Արարատ լեռան գեղեցիկ ֆոնին՝ միավորելով հարյուրավոր մասնակիցների։
Նախագծում ընդգրկվել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ, իսկ բեմադրական աշխատանքները ղեկավարել է ռեժիսոր Վահե Յանը։ Նկարահանումների ընթացքում միաժամանակ հանդես են եկել ավելի քան հազար դհոլահարներ և բազմաթիվ պարուհիներ՝ ստեղծելով տպավորիչ մթնոլորտ։
Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհահատվածում։



Բաց մի թողեք
Տղերքը, անվանականչ ․․․ Տեսանյութ
Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը
Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից