11/05/2026

EU – Armenia

ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը. Լուսանկարներ

Մայիսի 11-ին «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքում, որտեղ ակտիվ ընթացքի մեջ են COP17-ի համար շինարարական և նախապատրաստական աշխատանքները, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ դիտարկել է կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը։

695822745_1315161104138589_7491530537696617098_n.jpg (1.00 MB)696309700_1315161304138569_3981584731609221487_n.jpg (658 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, նրանք ծանոթացել են ծրագրի տեխնիկական լուծումներին, իրականացվող շինարարական փուլերին և ենթակայանի շահագործման նախապատրաստական գործընթացին։ Կարևորվել է, որ աշխատանքներն իրականացվեն սահմանված ժամկետներում և բարձր որակական չափանիշներին համապատասխան՝ ապահովելով մայրաքաղաքի էներգամատակարարման հուսալի և անխափան աշխատանքը։

Այս օրերին Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը, և կարևոր է, որ միջազգային միջոցառումների և պատվիրակությունների ընդունման ընթացքում ենթակառուցվածքները լիարժեք պատրաստ և պատշաճ վիճակում լինեն։

696225281_1315160997471933_3121491705541311152_n.jpg (927 KB)

Նախարարը լիահույս է, որ իրականացվող աշխատանքները էական ներդրում կունենան ինչպես քաղաքի էներգետիկ համակարգի կայունության, այնպես էլ միջազգային կարևոր միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակի ապահովման գործում։