ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ Երևանի քաղաքապետի մամուլի նախկին քարտուղար Հայկ Կոստանյանը նշանակվել է նախարարի խորհրդական։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Կոստանյանը:
«Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,- գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը դադարեցրել էր աշխատանքն այդ պաշտոնում:






Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ից կգործի Ոստիկանության գվարդիան
Նոր նշանակումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում. Լուսանկար
Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար. Լուսանկար