«Մինչև վերջերս, երբ դուռը թակում էին, փոքր աղջիկս վախից փախչում էր ուրիշ սենյակ»,- պատմել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ անդրադառնալով իրենց տանը ԱԱԾ և քննչական մարմնի ներկայացուցիչների կողմից կատարված խուզարկությանը:
«Այդ օրը բոլորիս տներն են եկել: 7:30 ի մոտակայքում մտել են մեր տուն՝ ԱԱԾ-ի և քննչական խմբով: 4 անչափահաս երեխաներ տանը քնած էին, փոքրերի մոտ վախի զգացողություն կար:
Հոգևոր սպասավորներիս հանդեպ չէինք սպասում այդպիսի վերաբերմունք: Ուզում ենք ՝մեր երկրում, անկախ ծառայությունից, կոչումից՝ ամենքի ազատությունն ու սահմանադրական և մնացած իրավունքները հարգված լինեն: Եթե այդ կարգը հարգվեր, մեզ որպես վկա ներգրավելով՝ կարող էին ուղղակի ծանուցագրեր ուղարկել, և մեզնից ոչ մեկը չէր խուսափի։ Պատշաճ՝ ըստ կարգի, կներկայանայինք ու կպատասխանեինք իրենց հարցերին: Իսկ այն, ինչ արեցին իրենք, օրենքից դուրս էր»,- ասել է քահանան։
Տեր Սարգսի խոսքով՝ իրենք մոտ 8-9 ժամ մնացել են քննչական մարմնում, սեփական իրավունքների մասին չեն տեղեկացվել, շատերը նույնիսկ առանց փաստաբանի են ցուցմունք տվել:
Անդրադառնալով Հովհաննավանքում կարգալույծ արված քահանայի կողմից «պատարագ» անցկացնելու օրն իրեն ու թեմի մյուս հոգևորականներին ծանուցագրերով Երևան հարցաքննության հրավիրելուն՝ տեր Սարգիսը շարունակել է. «Կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ էր իրենց նպատակը: Այդ ծանուցմամբ քննչական հրավիրելով՝ փորձում էին մեզ զերծ պահել տարածքում լինելուց։ Մտածում էին՝ կարող ենք գնալ, խոչընդոտել»:
Տեր Սարգիսը պատմել է նաև, որ ՔԿ հարցաքննության գնալուց հրաժարված բոլոր հոգևորականներին հետևել են, ստուգել՝ արդյոք ճի՞շտ էր հարցաքննության չգնալու պատճառը և արդյոք իրականում նրանք բոլորն այդ օրը տարբեր վայրերում պատարագ մատուցե՞լ են, թե՞ ոչ.
«Հետևեցին, տեսան՝ իրապես գնո՞ւմ ենք մեր նշած վայրերը, թե՞ ոչ: Բայց պատարագները իրականացան, մենք կիրակի արժանի եղանք, որպես քահանա, Տիրոջ առաջ կանգնելու և ժողովրդի հետ միասնաբար աղոթք բարձրացնելու՝ այս մեծ փորձությունից աստվածային օգնությամբ դուրս գալու համար:
Իմ մշտական աղոթքն է, որ Աստված իմաստություն տա։ Ամուր ու պինդ լինենք, Աստված բոլոր հարցերը կլուծի»:






Բաց մի թողեք
«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. Լուսանկար
Նոյեմբերի 8-ի աստղագուշակ․ Ավելի լավ է նաև չշտապել գնումներ կատարելիս
Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ. փոխնախագահը հեռացվել է՝ Մեքսիկայի մասնակցին վիրավորելու համար. Լուսանկար