Նոյեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում տղամարդու դի կա։
Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 66-ամյա Սամվել Ն․-ի դին։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաց մի թողեք
Պատմական, կոշտ փոփոխություն ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ
ԵՄ-ն կանաչ լույս է սփռում վիճահարույց վերադարձի կենտրոնների վրա՝ «ամենախիստ» նոր միգրացիոն օրենքում
Արտակարգ․ Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել. Լուսանկար