Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը:
Թեպետ հրաժարականից անմիջապես հետո Քերոբյանը հայտնվեց իրավապահների ուշադրության ներքո եւ հայտնեցին, որ նա անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով, խոսքը՝ Սիներջի ընկերության վերաբերյալ հայտնի գործն էր, սակայն այս անգամ նրան ձերբակալել են նախարարի գործունեության շրջանին չառնչվող մեղադրանքով՝ տնտեսական բնույթի հանցագործությանը վերաբերող վարույթի շրջանակներում, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։
2024-ի փետրվարի 16-ին Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա տնային կալանքը, որը եւս երկու ամսով երկարաձգվեց։ Գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։
Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։

Բաց մի թողեք
Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է. Լուսանկար
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում, 12-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ