Նոյեմբերյանի ընդդիմադիր քաղաքապետ Արսեն Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրան մեղադրում են 2005–2021 թվականներին, ղեկավարելով Կողբ համայնքը, իսկ հետո՝ 2021 թվականից Նոյեմբերյան համայնքը, իր պաշտոնեական հնարավորությունները օգտագործել է ոչ թե համայնքի, այլ անձնական շահերից ելնելով։
Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 70 միլիոն դրամի վնաս։
Աղաբաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Մեղադրանքի վերաբերյալ փորձեցինք խոսել Նոյեմբերյանի քաղաքապետի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։


Բաց մի թողեք
Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ, ով շահեց, ով տուժեց
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին