ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Արգենտինայի, Պորտուգալիայի և Անգլիայի հավաքականների ավագներ Լիոնել Մեսսիի, Քրիշտիանու Ռոնալդուի և Հարի Քեյնի խաղը։
Այս մասին ամերկացի առաջնորդը հայտարարել է Մանհեթենի «Trump Tower» երկնաքերում կայացած միջոցառման ժամանակ, որն անցկացվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոյի մասնակցությամբ։
«Մեսսին պարզապես հոյակապ է։ Նա հեթ-տրիկ ձևակերպեց Քանզաս Սիթիում (Արգենտինայի և Ալժիրի հավաքականների խաղի ժամանակ), և, որքանով ինձ հայտնի է, հեթ-տրիկը շատ հազվադեպ իրադարձություն է։ Մեծագույն խաղացողները ծնվում են հատուկ տաղանդով։ Ես գիտեմ, որ Ռոնալդուն նրանցից մեկն է, ես ճանաչում եմ նրան, նա հրաշալի մարդ է։ Անգլիայում նույնպես կա մի հրաշալի խաղացող, և ես նրա հետ գոլֆ եմ խաղում։ Դա Հարի Քեյնն է, նա իրեն պարզապես ֆանտաստիկ դրսևորեց։ Կարծում եմ՝ նրան պաշտպանությունում դնելը սխալ որոշում էր»,- հավելել է Թրամփը։
Նշենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին ամերիկյան Նյու Ջերսի նահանգում։ Վճռորոշ գոտեմարտում կհանդիպեն Արգենտինայի և Իսպանիայի հավաքականները։ Մրցաշարի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հաղթողին գավաթը կհանձնի Դոնալդ Թրամփը։

Բաց մի թողեք
Մունդիալ – 2026. ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին. Լուսանկար
Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները
Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան լուսանկար է հրապարակել