07/11/2025

Մամդանին կարող է «փակել» Ամերիկան՝ մարտահրավեր է նետում արդեն Ամերիկյան կայսրությանը․ Տիգրան Խզմալյան․ Լուսանկարներ

Զոհրան Մամդանիի հաղթանակը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար մարտում՝ Դոնալդ Թրամփի ամենալուրջ պարտությունն է անցնող տարում։

ԱՄՆ ֆինանսական ու տնտեսական քաղաքամայր Նյու Յորքը ընտրել է դեմոկրատ, ձախակոմյան ծայրահեղ սոցիալիստ ներգաղթյալ քաղաքապետին որպես մարտահրավեր եւ մերժում Թրամփի «Ամերիկան նախեւառաջ» կարգախոսի եւ անթաքույց ռասիստական օրակարգի։

ԱՄՆ նախագահի եւ ԱՄՆ գլխավոր քաղաքապետի անխուսափելի բախումը՝ երկրի խորագույն ներքին պառակտման ցուցիչ է, որը կարող է վաղուց հասունացող լրջագույն քաղաքացիական հակամարտության սկիզբ դառնալ։

May be an image of text

Իրականում, սա ոչ միայն եւ ոչ այնքան ԱՄՆ ներքին խնդիրն է այլ սպառնալիք աշխարհում ամերիկյան առաջնորդությանը։ Մամդանին կարող է ակամա «փական» հանդիսանալ այն նախագծի, որը սկսվեց Կոլումբոսի կողմից Ամերիկայի բացահատումով 533 տարի առաջ եւ շարունակվեց 250 տարի առաջ ԱՄՆ ստեղծմամբ՝ Բրիտանական կայսրության դեմ ապստամբության արդյունքում։

Այժմ, նույն Բրիտանիայի հնդկական եւ աֆրիկյան գաղութներից փախստական ընտանիքի զավակ Մամդանին մարտահրավեր է նետում արդեն Ամերիկյան կայսրությանը։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից

No photo description available.