08/11/2025

Ղարաբաղը Ադրբեջան է․ Ֆիդանը այսպիսով է ընդգծել իր խորը հարգանքը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ»։

«Ես ամբողջ սրտով շնորհավորում եմ եղբայրական Ադրբեջանին նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։

Ֆիդանը ընդգծել է իր խորը հարգանքը «պատմական պայքարի հերոսների հիշատակի նկատմամբ, որն ապահովել է Ղարաբաղի վերադարձը, ինչպես նաև բոլոր նահատակների հիշատակի նկատմամբ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի համար»:

«Ղարաբաղը Ադրբեջան է։ Այս ճշմարտությունը հավերժ կապրի ժողովուրդների հիշողության մեջ և տարածաշրջանի ապագայում։ Մենք հպարտության զգացում ունենք Բաքվում Թուրքիայի նախագահի հետ լինելու համար, ևս մեկ անգամ մենք խորը եղբայրության զգացում ենք զգում, և մեզ համար մեծ պատիվ է կիսել ադրբեջանական ժողովրդի հպարտությունը»,-ասել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը: