13/11/2025

Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է. Լուսանկար

Նոյեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, արձանագրվել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։