13/11/2025

Կոտայքի մարզում 4–ամյա երեխան հյուրատան փակ լողավազանում ջրահեղձ է եղել

ՀՀ Կոտայքի մարզում 4-ամյա երեխան է ջրահեղձ եղել։ 

Նշվում է, որ դեպքի մասին ոստիկանությունն ահազանգը ստացել է նոյեմբերի 10-ին, Ժամը 20։10-ի սահմաններում։

Դեպքի վայր մեկնած Բյուրեղավանի շտապօգնության խումբը ջրահեղձ վիճակ, սրտի կանգ կլինիկական մահ ախտորոշմամբ երեխային տեղափոխել է «Աբովյան» ԲԿ։

Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 4–ամյա Մ․ Ա․–ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ երեխան իր ծնողների կողմից օրավարձով վարձակալած հյուրատան փակ լողավազանում է ջրահեղձ եղել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։