ԱԺ փոխնախագահ, Փաշինյանի վաղեմի զինակից Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026 թ․ ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։
«Հրապարակ» թերթը գրել է․ Նրա մտերիմները պատմում են, որ Արշակյանը մտածում է չառաջադրվել, եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի, եւ չպարտադրեն։
Մեզ հետ զրույցում Արշակյանն ասաց, որ մինչ այս պահը չի առաջադրվել, իսկ կառաջադրվի, թե ոչ` հրաժարվեց պատասխանել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ՔՊ համագումարին նրան թույլ չտվեցին մասնակցել՝ 30 հազար դրամ կուսանդամավարձը չվճարելու պատրվակով: Սակայն, ասում են, Արշակյանն ամեն ինչի հետ չէ, որ համաձայն է եւ երբեմն անգամ չի խորշում դեմ գնալ Փաշինյանին։
Մեզ ասացին նաեւ, որ բավականին թվով ՔՊ-ականներ կան, որոնք թեպետ գիտեն, որ շանս չունեն եւ 500 հազար դրամը ջուրն են գցելու, բայց Փաշինյանի ահից՝ ստիպված առաջադրվում են, որ գլխացավանքի մեջ չընկնեն: Նշենք, որ ՔՊ-ն «գլխագին» է պահանջում առաջադրվող թեկնածուների համար․ կես միլիոն դրամ՝ ՔՊ-ականներից, 1.5 մլն` անկուսակցականներից։
Նոյեմբերի վերջին կավարտվեն առաջադրումները, հետո նախ ցուցակները կզննի ու կզտի ՔՊ վարչությունը, իսկ հետագայում համագումարով` քվեարկությամբ կկազմվեն ցուցակների վերջնական տարբերակները:
Գումարները վճարում են հենց առաջադրման փուլում, անկախ նրանից՝ հետագայում կընտրվեն, թե ոչ, գումարը հետվերադարձման ենթակա չէ։






Բաց մի թողեք
ՔՊ-ն հասկացավ, որ 2026-ին էլ վարչական ռեսուրս օգտագործելով կարող է հաղթել
Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը
«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը