Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցեր։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է արագացնել այն աշխատանքները, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է «Թրամփի երթուղու» շրջանակներում, ինչն ուղղված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել կապի ապահովմանը։
Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման օրակարգը, նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Բաց մի թողեք
Հայացք ԵՄ-ից․ Հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ Իրանից տարհանվել են Ադրբեջան՝ սրվող հակամարտության պատճառով
Ծրագրել էինք մարտական գործողությունն ավարտել 4-5 շաբաթում, բայց երևում է՝ այն պլանավորածից երկար կտևի. Թրամփ
ԱՄՆ-ն մտադրություն չունի ներգրավվել նոր երկարատև հակամարտության մեջ. Վենս