Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցեր։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է արագացնել այն աշխատանքները, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է «Թրամփի երթուղու» շրջանակներում, ինչն ուղղված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել կապի ապահովմանը։
Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման օրակարգը, նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Բաց մի թողեք
Ռուսական թոքաբորբից մահը բացահայտում է միջազգային առողջապահական կանոնների սահմանները
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ. Լուսանկար
Ստորջրյա կապի մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները․ ԻՀՊԿ գեներալ