19/11/2025

«Բանկից խոշոր չափերով ավազակություն կատարած անձը չի հայտնաբերվել»

Նոյեմբերի 17-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղ և հափշտակել էր մեծ չափով գումար։

Ինչպես մամուլում գրվեց, զինված անձը մտել էր բանկի մասնաճյուղ, իսկ պարանոցին գցած էր եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. «Եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»։

Պարզվել էր, որ հափշտակությունը կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ «Բանկից խոշոր չափերով ավազակություն կատարած անձը չի հայտնաբերվել»։

Նշենք, որ խոշոր չափերով ավազակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն, հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը: