Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովը ավելի շատ «դաստիարակչական» բնույթ է կրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պատճառն այն է, որ Սրբազանների մի խումբ է ձեւավորվել, ովքեր սկսել են սատարել Նիկոլ Փաշինյանին, այլ կերպ ասած՝ անցել են նրա կողմը եւ ամեն բան անում են եկեղեցու ներսում լարվածություն ստեղծելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ընթացքում Ամենայն հայոց Կաթողիկոսն էլ անում է հնարավորը, որպեսզի վերականգնի ներեկեղեցական համերաշխությունը, կանխի միմյանց դեմ դուրս գալու իրավիճակը:
Ըստ մեր աղբյուրների՝ վերջին ժամանակահատվածում Կաթողիկոսը գրեթե ամենօրյա ռեժիմով առանձին զրույցներ է ունենում բոլոր Սրբազան հայրերի հետ, ներկակացնում, որ չպետք է տրվեն իշխանական սադրանքներին ու «քանդեն» եկեղեցին ներսից: Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սրբազանների մի խումբ արդեն Կաթողիկոսի դեմ հանել:
Երեկ Եպիսկոպոսաց ժողովին Կաթողիկոսը կրկին խոսել է հաշտության, միասնության մասին: Նա նկատողություն է արել այն սրբազաններին, որոնց մասնակցությամբ եւ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագների ընթացքում բաց են թողնվում Կաթողիկոսին վերաբերվող աղոթքի կամ հիշատակի համապատասխան հատվածները։
Մեր աղբյուրները նշում են, որ Կաթողիկոսը հորդորել է հետեւել քահանաների մատուցած պատարագին, որպեսզի նրանք պահեն բոլոր կանոնները, հակառակ դեպքում եկեղեցու կարգերը խախտող քահանաները եւս կարգալույծ կարվեն»։






Բաց մի թողեք
Դիմելու եմ ԿԸՀ, որ վերականգնվի ավագանու իմ մանդատը․ Գրիգորի Երիցյան
Փաշինյանը եկեղեցին է քանդում, ընդդիմությունն՝ ինքն իրեն
Ով է Փաշինյանին իրավունք տվել հրահանգավորել ԱԱԾ-ին