Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր:
2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 10 ամիս տնային կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը վերջերս Արզումանյանի խափանման միջոցը փոխել է վարչական հսկողությամբ։ Սա նշանակում է, որ նա այլեւս ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի:
Ավելի վաղ մենք գրել էինք, որ պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացնում տնային կալանքը փոխարինել ազատությունը չսահմանափակող այլ խափանման միջոցներով, սակայն դրանք մերժվում էին։
Հիշեցնենք, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի պաշտպանության և Թալիշի ուղղությամբ ենթադրյալ անփութության համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով հակառակորդին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Շուշին։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում։
Միաժամանակ, Շուշիի դրվագով անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում այդ դրվագով նա չի կարող ազատազրկվել։

Բաց մի թողեք
Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին
Դատարանը բավարարել է Միքայել Սրբազանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի. Լուսանկար