2024թ․ ապրիլին Նիկոլ Փաշինյանն Իջեւան քաղաքում կայացած մեծ հանրահավաքում հայտարարեց, որ նոր Հայաստանում պաշտոնների չեն նշանակվելու խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումով:
Հրապարակ թերթը գրել է․ Սակայն այդ խոստումը, Փաշինյանի մյուս խոստումների նման, սուտ դուրս եկավ։ Նա 2019թ․ սեպտեմբերի 12-ին իր դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին նշանակեց Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ երբ համոզվեց, որ ընտրություններում Ղալումյանն ի վիճակի չէ հաղթել, 2021թ․ ապրիլի 8-ին նշանակեց Տավուշի մարզպետ։
Մարզպետից զատ, Տավուշի մարզպետարանում աշխատում են Նիկոլ Փաշինյանի այլ ծանոթներ, դասընկերներ եւս։ Իջեւանում ասում են, որ հիմա Ղալումյանների տիրապետության ժամանակաշրջանն է։ Վերջերս մարզպետ Հայկ Ղալումյանի աղջկա ամուսինը` Սասուն Անտոնյանն էլ նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն։
Իջեւանի բնակիչներն ասում են, որ Սասունը հաջողակ գործարար է, անասնակերի մեծ խանութ ունի, նաեւ՝ մեծ բեռնատար, նրա գործերն առանց այդ պաշտոնի էլ լավ էին։ «Հայփոստը» թեեւ ոչ պետական կազմակերպություն է, սակայն իշխանության կապերն ամենուր աշխատում են։






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը