Ողջ իրավապահ համակարգը լծվել է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները եւ ՔՊ-ի շահերը սպասարկելու գործին:
Հրապարակ թերթը գրել է․ Աջ ու ձախից բողոքներ ենք լսում, որ շարքային մարդկանց ունեցվածքի եւ անձի նկատմամբ ոտնձգություններին վերաբերող դիմումները չեն քննվում, չեն բացահայտվում, ամիսներով ձգձգվում են վարույթները:
Իսկ ինչպե՞ս քննեն, երբ 53 քննիչ միայն Սամվել Կարապետյանի գործի քննությանն է ներգրավված: Գործ, որը բխում է բացառապես Փաշինյանի քաղաքական պահանջներից եւ վրեժխնդրությունից:
Մի այդքան քննիչ էլ զբաղված է հոգեւորականների գործերի քննությամբ, որոնք ոչ միայն իրավական հիմքից զուրկ են, այլեւ մեր երկրի խայտառակությունն են, մեր ազգի ամոթը: Իսկ որքա՜ն քաղաքական գործեր են քննում դատարանները` դատավորների անասելի ծանրաբեռնվածության եւ գործերի քննությունը ողջամիտ ժամկետներում չավարտելու հազարավոր դեպքերի ֆոնին:
Սրանք` քննչական, հակակոռուպցիոն կոմիտեները, դատարանները, իսկ ինչո՞վ է զբաղված դատախազությունը․ ուսումնասիրում է Հայ առաքելական եկեղեցու գույքն ու գործունեությունը:
Օրինակ, դիմել է Իջեւանի ավագանուն, թե գյուղերից մեկում երաժշտական դպրոցի շենքը տարիներ առաջ հանձնել եք Եկեղեցուն, մտեք դատարան` հետ պահանջեք այդ գույքը:
Իսկ շենքում, պարզվում է` մանկական կենտրոն է գործում, որտեղ գյուղի երեխաները նկարչություն, գորգագործություն, քանոն նվագել են սովորում:
Իսկ ի՞նչ է անում մեր երկրի անվտանգությունն ապահովելուն կոչված կառույցը` ԱԱԾ-ն: Այցելում է հոգեւորականներին, ստիպում դուրս գալ կաթողիկոսի դեմ, պատարագների ժամանակ զեղչել նրա անունը: Կաթողիկոսին էլ փոխանցում են, որ եթե հանկարծ Եպիսկոպոսաց ժողով անես, էլի սրբազաններ կկալանավորեմ:
Ահա, այսպիսի նողկալի միջավայր է ձեւավորել մեր երկրում Նիկոլ Փաշինյանը:






Բաց մի թողեք
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ
«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»