Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը Դոնալդ Թրամփի հրահանգով հրամայել է դադարեցնել Գրին քարտի խաղարկության ծրագիրը՝ նշելով, որ այն թույլ է տվել Բրաունի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կրակոցների մեջ կասկածվողին գալ ԱՄՆ։
Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի ոստիկանապետ Օսկար Պերեսի խոսքով՝ կասկածյալ Կլաուդիո Նեւեշ Վալենտեն սկզբում ԱՄՆ է մուտք գործել ուսանողական վիզայով 2000 թվականին, իսկ ավելի ուշ՝ 2017 թվականին, ստացել է մշտական բնակության թույլտվություն։ Վալենտեն մահացած է հայտնաբերվել հինգշաբթի երեկոյան՝ ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքից։
«Այս նողկալի անձնավորությանը երբևէ չպետք է թույլ տրվեր մուտք գործել մեր երկիր»,- հայտնել է Նոեմը X-ում։

Բաց մի թողեք
Գուցե մենք չափն անցանք․ Թրամփն Իրանի մասին
Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կայա Կալլաս
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեղ առաջարկ մշակելու քայլեր են ձեռնարկում