Եվրոպական միության առաջնորդները Բրյուսելում ավելի քան 12 ժամ տևած բանակցություններից հետո չեն համաձայնեցրել երկարաժամկետ բյուջեի և Ուկրաինային նոր վարկ տրամադրելու պայմանները։
Քննարկման առանցքում Կիևի՝ 2027 թվականի կարիքների համար նախատեսված 45 միլիարդ եվրոյի վարկն է։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում է, որ Ուկրաինայի ֆինանսավորմանը պետք է մասնակցեն միության բոլոր 27 անդամները։ Նա այդ պարտավորությունը կապում է 2028–2034 թվականների ընդհանուր բյուջեի հաստատման հետ, մինչդեռ մի շարք երկրներ ցանկանում են չմասնակցել վարկային ծրագրին։
Մերցի խոսքով՝ նոր բյուջեի չափը նվազեցնելու հարցում որոշ տեղաշարժ կա, սակայն վերջնական գործարքը դեռ ձեռք բերված չէ։ Հաջորդ վճռորոշ քննարկումները նախատեսվում են դեկտեմբերի 17-ից սկսվող գագաթնաժողովում։ Բեռլինն ու Փարիզը ձգտում են համաձայնությունը կնքել մինչև տարեվերջ՝ առաջիկա ընտրություններից առաջ։


Բաց մի թողեք
Որ դեպքում կբանակցեն ՌԴ հետ․ նախապայմանները հրապարակել են
Լեհաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին խոցել Ուկրաինայի տարածքի վրայով թռչող հրթիռները
Մերցը գերմանացիներին կոչ է արել պատրաստվել պետական ծախսերի կրճատմանը