27/11/2026

EU – Armenia

ԵՄ հաջորդ տարվա բյուջեն 211,5 միլիարդ եվրո է

Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնեցրել են եւ ընդունել հաջորդ տարվա բյուջեն, որը կազմում է 211,5 միլիարդ եվրո։

ԵՄ Խորհրդի եւ Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկներին կողմ են քվեարկել չորս հարյուր վեց եվրապատգամավոր, դեմ՝ հարյուր ութսունչորս։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան հայտարարել է, որ ԵՄ Խորհրդի եւ Եվրահանձնաժողովի առաջարկները համաձայնեցվել են եւ բյուջետային գործընթացում ընդունվել, որով կարելի է ասել, որ Միության հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը ընդունված է։