Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը։
Հայաստանը պահպանում է անվտանգային երաշխիքները, ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը, քանի որ նա փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին»,- արձանագրել է Մասադիկովը։ Սակայն, նրա խոսքով, «որոշումը մնում է հայկական կողմին. պարտքի մարումից հետո ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, ներառյալ աշխատակիցների գործուղումը, կարող է վերականգնվել»։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ «կազմակերպությունը գործում է խիստ կանոնադրության համաձայն և մտադիր չէ արհեստականորեն սրել իրավիճակը, սակայն չի կարող անտեսել անդամներից մեկի չմասնակցելը հավաքական գործերին»։


Բաց մի թողեք
ԵՄ 3 երկիր մերժել է Կիևի համար 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորումը
Ուկրաինային տրամադրված վարկերը վարկեր չեն
«Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»