ՀՀ գլխավոր դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործով հերթական հայցապահանջն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։
Պատասխանողներն են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, վերջինիս տիկինը՝ Ռոզա Կարապետյանը, որդիները՝ Հենրիխ և Դավիթ Կարապետյանները, ու ևս մեկ անձ՝ Ռուբեն Սահակյանը։
Նշենք, որ Ռուբեն Սահակյանը «Էլկոմպ» ՍՊԸ-ի իրական շահառուներից է։ Այս ընկերությունում շահառու է նաև (33, 34 տոկոս) Ռոզա Կարապետյանը, ինչպես նաև Վլադիմիր Ժադանը (ՌԴ)։ FIP-ը ժամանակին հետաքննություն էր իրականացրել Կարապետյաններին պատկանող գույքի վերաբերյալ և բացահայտել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ բիզնես գործունեությունը։
Հարկ է նկատել, որ Արշակ Կարապետյանը տևական ժամանակ է՝ հաստատվել է ՌԴ-ում։ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ծվարած սույն գործիչը ՀՀ-ում կուսակցություն է բացել ու պարբերաբար հանդես է գալիս «հայրենիքի փրկության» մասին հրովարտակներով։
Նրա ղեկավարած «Համահայկական ճակատ»-ն ընդհուպ նախորդ տարի մասնակցեց Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին և, ուշադրություն, 295 քվե ստացավ՝ ջախջախիչ պարտություն կրելով։


Բաց մի թողեք
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
Կոտայքում վարորդը և ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր ոստիկանի են քարշ տվել
Սեյրան Օհանյանի դեմ հարուցված վարույթներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվել է