Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի դեմ «ահաբեկչական պատերազմ» է մղվում։ Նա այս հայտարարությունն արել է օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ Իրանում բողոքի ցույցերը սկզբում խաղաղ են եղել։ Նա նշել է, որ իշխանությունները անհապաղ երկխոսություն են սկսել բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ տնտեսական խնդիրների լուծումներ գտնելու համար։ Սակայն Արաղչին պնդել է, որ ահաբեկչական խմբավորումները հետագայում ներթափանցել են ցուցարարների մեջ։
Նախարարը նաև հայտարարել է, որ Իրանի իշխանությունները «հստակ ապացույցներ» ունեն ցուցարարների կողմից իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ հրազեն օգտագործելու վերաբերյալ։ Այս ֆոնին, նա հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է սպառնալ Իրանին բռնությամբ և երկիրը անկայունացնելու փորձերով։

Բաց մի թողեք
Թրամփը պարտվեց ու որոշեց գնալ փոխզիջումների
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է
ԱՄՆ-ն հետաձգում է որոշ եվրոպական երկրներին զենքի մատակարարումները Իրանի պատերազմի պատճառով