ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանձնապես մեծ վստահություն չունի Իրանի տապալված վերջին միապետի որդի՝ վտարանդի գահաժառանգ արքայազն Ռեզա Փեհլեւիի հանդեպ։
Հատկապես՝ Թրամփը կարծում է, որ վերջինս Իրանի ներսում չի կարողանա կողմնակիցների լուրջ բանակ հավաքել ու արժանանալ իրանական հասարակության մեծ մասի հավանությանը՝ իշխանության գալու համար։ Այդուհանդերձ՝ ԱՄՆ նախագահը արքայազն Ռեզա Փեհլեւիին անվանել է «հաճելի մարդ», սակայն եւ կասկածանք է հայտնել, թե կկարողանա իշխանության գալ Իրանում։
Այս ամենով հանդերձ, Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ եթե Իրանը արքայազն Փեհլեւիին ընդունի որպես իր ղեկավար եւ առաջնորդ, ապա դա իր համար լիովին ձեռնտու է։ Ավելի վաղ՝ տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը հանգստյան օրերին հանդիպել էր արքայազն Ռեզա Փեհլեւիի հետ։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն արգելելու է եվրոպացի քաղաքական գործիչներին մասնակցել Աշխարհի առաջնությանը՝ «հակասեմիտիզմի» պատճառով
Փարիզի դատարանը բանտարկեց Ելիսեյան պալատի նախկին արծաթե իրերի պահապանին՝ ճենապակյա իրերի գողության համար
Էրդողանը պարտվում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին. Լուսանկար