«Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեզ ասացին, որ այդ հարցում եւս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը` շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը, եւ մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ, ըստ էության, իրականություն կդառնա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։

Բաց մի թողեք
Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես
Փորձում են մեկուսացնել ու շարքից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներին. Արեգա Հովսեփյան
Ինքն իր տված խոստումների հիմնական մասը չի կատարել, բնականաբար, սա էլ չի անելու. Տեր Վրթանես