Արցախի թեմի տիրադավ առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած եւ Վեհափառի հրաժարականը պահանջող Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հարցը կարծես մոտ է հանգուցալուծմանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահի պարտականությունները կատարող, ինչպես նաեւ՝ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը Մայր Աթոռում հանդիպում է ունեցել Վեհափառի հետ եւ փոխանցել արցախցիների մեծամասնության խնդրանք-կոչը՝ թեմի առաջնորդի փոփոխության մասին։ Նրան առաջարկել են այդ պահանջը ֆորմալ ձեւակերպել եւ նամակով ներկայացնել:
Ապա վստահեցրել են, որ անպայման հարցը կմտնի օրակարգ։ Արցախցիներն ակնկալում են, որ առաջիկայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովում թեմի տիրադավ առաջնորդը կզրկվի կարգավիճակից, եւ նրան տեղապահ կնշանակեն։
Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ եթե մյուս տիրադավների դեպքում էլ գրավոր ձեւակերպված պահանջներ լինեն` կարգալույծ կամ պաշտոնանկ անելու, դրանք եւս կքննարկվեն: Մասյացոտնի թեմի դեպքում, օրինակ, նման դիմում է եղել

Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»