ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով ներկայացվել են 2025 թվականին ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները, մասնավորապես՝ զորամասերում և բանակային դիրքերում իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարողականները։
Տարեկան ամփոփիչ աշխատանքների և Բանակի օրվա կապակցությամբ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով։
Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի բարձրացման վերաբերյալ։

Բաց մի թողեք
Ողջունում ենք ՀՀ հաստատուն հանձնառությունը․ քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները. Լուսանկարներ
TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է․ առաջիկայում նախագծի գործնական մեկնարկը կտրվի․ Փաշինյան
ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին