«Այս տարվա փետրվարի 3-ին երկու քաղաքացի շտապօգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն չէին հոսպիտալացվել։
Պաշտոնական հիմնավորումը՝ ալկոհոլի ազդեցություն։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրավական գնահատականի փոխարեն, սահմանափակվում է նամակներ ուղարկելով։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում արձանագրված միջադեպը ուսումնասիրվել է մեր դիմումից հետո։
Մինչդեռ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը ինքնին չի կարող հանդիսանալ բուժօգնությունից հրաժարվելու օրինական հիմք, հատկապես՝ շտապօգնության միջոցով տեղափոխման պարագայում։
ՄԻՊ-ից հայտնել են, որ բժշկական կենտրոնից պահանջվել է պարզաբանում, ստացված տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն, ինչպես նաև հարցի առնչությամբ գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարություն։ Այժմ սպասվում է նախարարության պատասխանը։
Այսպիսով, օմբուդսմենի արձագանքը տվյալ փուլում սահմանափակվել է նամակագրությամբ։ Սակայն հանրային հնչեղություն ունեցող այս հարցում դեռ չկա հստակ դիրքորոշում՝ խախտվե՞լ է արդյոք առողջության պահպանման իրավունքը, անհետաձգելի բուժօգնության մատչելիությունը, կամ առկա՞ է խտրական վերաբերմունք, թե ոչ։
Փաստացի արձանագրված է, որ ալկոհոլ օգտագործած քաղաքացիներին հիվանդանոցային բուժօգնություն չի տրամադրվել։ Իսկ ՄԻՊ-ի ինստիտուտը, որը պետք է հանդես գա որպես մարդու իրավունքների պաշտպանության անկախ երաշխավոր, այս փուլում սահմանափակվում է միջնորդավորված հաղորդակցությամբ։ Բայց օմբուդսմենից հանրային ակնկալիքը վստահաբար նամակագրությունը չէ»։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման