Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի։ Նիստերը նշանակվում են, սակայն ՀՀ նախկին ոստիկանապետին չեն կարողանում բերել դատարան. առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի դատարանում քրեական գործի քննությունը տապալված է, և գրեթե 1 ամիս է՝ նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել։
Վլադիմիր Գասպարյանը, 1997-2010 թվականներին զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, այն է՝ հիշյալ վարչությունում պաշտոնի նշանակված, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանի՝ փաստացի ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է պետական միջոցներից աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վճարումը՝ այդպիսով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ռեֆերենտ է նշանակվել Էդգար Մուրադյան անուն-ազգանունով մի մարդ, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգև ու աշխատավարձ է ստանում, և աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի։ Նա համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում, բայց վարձատրվում է։
Օրաթերթը պարզել էր, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է»։

Բաց մի թողեք
Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ
Դեռ տանիքները չափում են, կամ՝ ընտրությունների շեմին ինչպես խաբել գյուղացիներին
ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են