Իրանը ռազմական գաղտնի գործարք է կնքել Ռուսաստանի հետ՝ ժամանակակից փոխադրելի զենիթային հրթիռների ձեռքբերման վերաբերյալ։ Գործարքի արժեքը կազմում է մոտ 589 միլիոն դոլար։
Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը։ Գործարքը կնքվել է անցյալ տարվա դեկտեմբերին ռուսական պետական ռազմական արտահանումներ իրականացնող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության, ՌԴ Պաշտպանության նախարարության եւ Իրանի ԶՈՒ Նյութատեխնիկական ապահովման բաժնի միջեւ։
Համաձայն պարբերականի, Ռուսաստանը պարտավոր է երեք տարում մատակարարել 500 «Վերբա» տեսակի փոխադրելի հրթիռներ եւ 2500 հատ «9М336» հրթիռներ։ Գործարքը իրականացվելու է երեք փուլով՝ 2027—29 թթ։
Հիշեցնենք, որ Թեհրանն ու Մոսկվան ռազմական ոլորտում գործակցության մասին պայմանավորվել են 2025 թվականի հունվարին։

Բաց մի թողեք
Թրամփը հարստացել է 1,4 միլիարդ դոլարով
Իտալիայի վարչապետը դատապարտել է Իրանի դպրոցում փոքրիկ աղջիկների կnտnրածը
Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում