24/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Կոտայքում վրաերթի ենթարկված 2 քաղաքացիներից մեկը՝ 20-ամյա տղան, մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ փետրվարի 22-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Մ․-ն, վարելով «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակը, բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հրայր Ի․-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Եղիազար Հ․-ին, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին «Երևան բժշկագիտական կենտրոն»-ից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հրայր Ի․-ն, գիտակցության չգալով, մահացել է։