04/03/2026

EU – Armenia

Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Անկարայի պահանջը անփոփոխ է՝ վերադառնալ դիվանագիտությանը․ Ֆիդան

Իրանի շուրջ ընթացող զարգացումները վտանգում են ոչ միայն տարածաշրջանի ապագան, այլև գլոբալ կայունությունը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով, որ արաբական երկրներում ամերիկյան բազաներին Իրանի ուղղակի հարվածներն ընդլայնում են ճգնաժամի մասշտաբները:

Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Հորմուզի նեղուցի փակումը ծանր ցնցումներ կառաջացնի համաշխարհային ֆինանսական և էներգետիկ համակարգերում, դա կստիպի ԱՄՆ-ին ցանկացած միջոցներով անհապաղ արդյունքների հասնել: Անկարայի պահանջը մնում է անփոփոխ՝ անհապաղ դադարեցնել փոխադարձ հարձակումները և վերադառնալ դիվանագիտությանը։

Այժմ Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է, սակայն Իրանի հասարակության շրջանում ներկայում անկարգությունների նշաններ չկան, որոնք կարող են հանգեցնել ռեժիմի փոփոխության»,- ասել է Ֆիդանը:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այժմ Իրանը փորձում է բարձր գին պարտադրել հակառակորդներին: