Վրաստանի արեւելյան հատվածում գտնվող Ցինանդալի բնակավայրում տեղի է ունեցել վրաց-ադրբեջանա-թուրքական բիզնես ֆորում։
Այն անցկացվում է՝ սկսած 2012 թվականից։ Մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի եւ Թուրքիայի առեւտրի նախարարները։
Վրացական կողմից մասնակցել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը։ Ֆորումի ժամանակ արձանագրվել է, որ Վրաստանում գործում է թուրքական կապիտալով գործող 2 հազար 805 եւ ադրբեջանական կապիտալով գործող ավելի քան 1660 ընկերություն։ Ադրբեջանական ներդրումների ծավալը վրացական տնտեսությունում կազմում է 3,1 միլիարդ դոլար, թուրքականը՝ 2,4 միլիարդ։
Թբիլիսին կարեւորել է «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները եւ նոր ներդրումների իրականացումը երկաթուղային տրանսպորտի, ավտոմայրուղիների կառուցման, նավահանգիստների եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտներում։ Մինչեւ 2032 թվականը նախանշվել է, որ նմանատիպ նախագծերում կապիտալ ներդրումների ծավալը պետք է հասնի 7 միլիարդ դոլարի։
Ռեգիոնում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման եւ ճանապարհների ապաշրջափակման, ինչպես նաեւ՝ «Թրամփի ուղու» հնարավոր գործարկման ֆոնին՝ հասկանալի է, որ Թբիլիսին անհանգստացած է եւ փորձում է ամեն բան անել՝ իր տարանցիկ գրավչությունը պահպանելու համար։

Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար