ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հիանալի օր է աշխատանքի համար: Ձեզ հաջողվում է լուծել բարդ խնդիրները, առաջ անցնել հին մրցակիցներից և արդարացնել դաշնակիցների սպասելիքները: Հաճախ աշխատանքային խնդիրների լուծման համար օգտագործում եք ձեր հմայքը, և դա շատ արդյունավետ է: Այլ է պատկերը անձնական հարաբերություններում: Այստեղ կարող են դժվարություններ առաջանալ: Մտերիմ մարդիկ միշտ չէ, որ ձեզ ճիշտ են հասկանում: Ցանկացած կարևոր հարցի քննարկում ավելի լավ է հետաձգել: Այսօր կարելի է պլանավորել փոքր ուղեւորություրններ: Նրանք, ամենայն հավանականությամբ, հաճելի կլինեն:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Կարելի է նաև անցկացնել կարևոր գործնական բանակցություններ: Դրանց արդյունքները ձեզ չեն հիասթափեցնի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք շուտով կստանան ռոմանտիկ շարունակություն: Պետք չէ շատ ջանքեր գործադրել, որպեսզի դուր գաք շրջապատին: Բավական է միայն անկեղծ լինեք: Օրվա երկրորդ կեսը այնքան էլ հարմար չէ գնումներ կատարելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Ձեզ սպասում է ծանր օր։ Կարող են անսպասելի խնդիրներ ծագել, և ստիպված կլինեք դրանք շատ արագ լուծել: Ընդ որում, ձեր գործընկերներն ու ընկերները շատ զբաղված կլինեն և դժվար թե կարողանան օգնության հասնել: Հնարավոր է, որ ձեզ միանգամից չհաջողվի հասկանալ իրավիճակը, բայց, եթե սխալներ թույլ տաք, ապա շատ շուտով կարող եք դրանք ուղղելու ելքեր գտնել: Դժվար կլինի հանգստություն պահպանել: Զգույշ եղեք, հոգ տարեք մտերիմների մասին, այսօր նրանք կարող են տուժել ձեր չմտածված գործողություններից: Մի տվեք խոստումներ, եթե համոզված չեք, որ չեք կարող կատարել դրանք:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կարող եք հայտնվել բարդ և ոչ միանշանակ իրավիճակում, բայց դուք կարող եք ելք գտնել: Հաճախ օգնում է նպատակասլացությունը: Դուք այնքան եք ուզում հասնել ձեր նպատակներին, որ պարզապես չեք նկատում խնդիրները: Եվ՛ աշխատանքում, և՛ մտերիմների հետ հարաբերություններում վառ են դրսևորվում առաջնորդի որակները: Դուք կարող եք ոգեշնչել շատերին: Հիշեք, օրվա երկրորդ կեսին հնարավոր են հիվանդություններ: Ա յդ ժամանակ ավելի լավ է չպլանավորել հոգնեցուցիչ գործեր: Ցանկալի չէ այցելել աշխարհիկ միջոցառումների, քանի որ դրանք կարող են շատ ուժ խլել:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Փորձեք որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել նպատակների և գերակայությունների հարցում: Հենց դա էլ այսօր պետք է հաջողության հասնելու համար: Դուք կարող եք արագ հասկանալ, թե ինչպես հասնել ցանկալիին, ում կարելի է դիմել խորհրդի և օգնության համար: Կարող է շատ օգտակար լինել նախկինում ստացած փորձը: Անձնական հարաբերություններում ձևավորվում է բարդ իրավիճակ: Դուք կենտրոնացած եք փոքր զիջման չգնալու վրա , բայց ինքներդ էլ չեք նկատում, որ կորցնում եք կարևոր բան։ Այսօր հապճեպ կայացրած որոշումների համար, շուտով ստիպված կլինեք զղջալ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հարմար չէ գումարին վերաբերվող կարևոր որոշումներ կայացնելու, ինչպես նաև ֆինանսական հարցեր քննարկելու համար:Մնացած առումներով օրը բարենպաստ է ։ Անձնական հարաբերություններում հավանական են փոփոխություններ դեպի լավը: Մտերիմների հետ տարաձայնություններն ու ընտանեկան վեճերը կմնան անցյալում: Հնարավորություն կունենաք լավ ժամանակ անց կացնել մտերիմների հետ,զբաղվել այն գործով, որը հետաքրքիր կլինի բոլորի համար: Հնարավոր են ուղևորություններ, այդ թվում ՝ չպլանավորված, որոնք շատ վառ տպավորություններ կտան և երկար կհիշվեն:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը շատ բաներ չի խոստանում ։ Դժվար թե հաջողվի արագ իրականացնել համարձակ ծրագրերը, բայց կարելի է ավարտին հասցնել սկսած գործը: Հաճախ օգնում են կանայք: Կարելի է հույսը դնել նրանց էմոցիոնալ աջակցության և լավ խորհուրդների վրա: Տղամարդկանց հետ էլ է դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել, նրանք հաճախ բարձրացնում են ձեր տրամադրությունը: Սովորական, միապաղաղ աշխատանքը այսօր ձանձրալի չէ ձեզ համար: Դուք գերազանց կատարում եք այն՝առանց սխալներ թույլ տալու: Հաջող կլինեն փոքր գնումները: Դուք շատ օգտակար գնումներ կկատարեք:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք շատ հետաքրքիր գաղափարներ ունեք, բայց դժվար թե հաջողվի դրանք արագ կյանքի կոչել: Հանգամանքները ոչ այնքան բարենպաստ կերպով են դասավորվում, երբեմն ձեր ճանապարհին խոչընդոտներ են առաջանում են, իսկ ընկերները հրաժարվում են օգնել: Չի բացառվում, որ ստիպված կլինեք հետաձգել վաղուց ծրագրված հանդիպումները: Սկզբում դա ձեզ շատ կտխրեցնի, բայց շուտով կհասկանաք, որ այդպես ավելի լավ է: Երեկոյան հնարավոր են լավ նորություններ և հետաքրքիր գաղափարներ ։ Հավանական են հին ծանոթների հետ հանդիպումներ:Նրանք կկիսվեն անսովոր բաներով կամ հետաքրքիր առաջարկներ կանեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Չնայած երբեմն-երբեմն ծագող դժվարություններին, դուք վստահ եք,որ հաջողության կհասնեք բազմաթիվ նախաձեռնություններում: Հնարավորություն ունեք կենտրոնանալ կարևորագույն հարցերի վրա և ժամանակին հասցնել սկսած գործը: Շատ բան կախված է նրանից, թե արդյոք ճիշտ եք գնահատւոմ առաջնահերթությունները: Չեն բացառվում ուղևորությունները: Որոշ Աղեղնավորներ կլինեն այն վայրերում, որոնց մասին շատ հետաքրքիր բաներ են լսել: Օրը խոստանում է ֆինանսական գործերում հաջողություններ: Կարելի է գործարքներ կնքել: Դրանք ձեռնտու կլինեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Մի՛ հետաձգեք գործերը: Օրվա առաջին կեսը նպաստավոր է, և պետք է օգտագործել հենց այն ժամանակը, առավել կարևոր նպատակների հասնելու համար ։ Գործնական բանակցությունները ավելի լավ է վարել մինչև ճաշ: Երեկոն հարմար է անձնական հանդիպումների, ընկերների և սիրելիի հետ շփման համար: Հավանական է, որ օգտակար ինֆորմացիա ստանաք: Չի բացառվում, որ այն անսովոր և անվստահելի աղբյուրից լինի,բայց արի ու տես,որ ինֆորմացիան ճիշտ կլինի: Շատ Այծեղջյուրների համար օրը կապված է նոր գաղափարների հետ, որոնց շնորհիվ նշանի շատ ներկայացուցիչների առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավորություն կունենանք իրագործել նախկինում մտածած գեղեցիկ ու համարձակ ծրագրերը:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ձեզ սպասվում է շատ բարդ և բավականին անհանգիստ օր: Դժվար թե հաջողվի խուսափել իրարանցումներից, կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար: Շրջապատը դիմում է ձեզ հարցերով, խնդրանքներով և առաջարկներով: Դուք փորձում եք չզայրանալ, պահպանել ինքնատիրապետումը և ուշադրություն դարձնել ամեն ինչին: Դա թույլ է տալիս խուսափել կոնֆլիկտներից և վիրավորանքներից, փոխել հարաբերությունները դեպի լավը: Կարող են անհաջող լինել ուղևորությունները: Մեծ է ուշացումների և տհաճ պատահարների հավանականությունները: Կարևոր բան մոռանալու կամ կորցնելու վտանգ կա:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը այնքան էլ վատը չէ, բայց դուք կարող եք այն մռայլ տրամադրությամբ անց կացնել: Ուժեղ, բացասական զգացմունքները կարող են ցավալի զուգադիպություններ, միջադեպեր, մտերիմների հետ տարաձայնություններ առաջացնել: Եթե ինչ-որ բան չի ընթանում ըստ պլանի, դուք սկսում եք կասկածել կատարված ընտրության ճշմարտացիության վրա: Կարող եք ընդհանրապես հրաժարվել որոշ գաղափարներից: Դուք ի վիճկի եք փոխել ձեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, ուրախության համար առիթներ գտնել։ Հաճախ օգնում է զվարթ, կենսուրախ մարդկանց հետ շփումը: Նրանց տրամադրությունը փոխանցվում է և ձեզ:


Բաց մի թողեք
Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե. Լուսանկար
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. Լուսանկարներ
Naré-ն վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը. Լուսանկարներ