ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսին աշխատեք խնդիրների վրա չկենտրոնանալ: Լավ է այդ ժամանակը լցնեք հաճելի ու պիտանի գործերով: Դա կօգնի դրական տրամադրվել: Դուք ինքներդ ձեզ լավ կզգաք, մյուսների հետ էլ կկիսվեք ձեր էներգիայով ու կենսուրախությամբ:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այդ հատվածը կուրախացնի և՛ հաճելի լուրերով, և՛ նոր հնարավորություններով: Պարզ կդառնա՝ ինչպես հասնել ամենակարևոր նպատակներին, հաջողություն արձանագրել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Կուրախացնեն հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ հանդիպումները:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին ցանկացած կարևոր գործ սովորականից դժվարությամբ է տրվելու: Չի բացառվում՝ անսպասելի դժվարություններ առաջանան, որոնք հաղթահարելու համար պիտի հետաձգեք ավելի կարևոր գործերը: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով կզգաք, որ կյանքը հարթվում է:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, ինչպես նաև ցանկացած օգտակար զբաղմունքի համար, որոնցում կօգնեն ընկերները: Կարևոր կլինի հին նախասիրության մասին հիշելը: Չի բացառվում՝ դրա շնորհիվ հաճելի ծանոթություններ հաստատեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հարմար կլինի խոշոր գնումների համար: Կարող եք ինչ-որ բան ձեռք բերել և՛ ձեր, և՛ ընտանիքի անդամների համար. բոլոր դեպքերում ընտրության հարցում չեք սխալվի: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ձեզ մտերմներից մեկն ընկերակցի: Անսպասելի հանդիպումը հետաքրքիր մտքեր կտա, կօգնի այլ կերպ նայել սովորական դարձած բաներին:
Օրը հաջող կլինի նաև նրանց համար, ովքեր կորոշեն այն ուսմանը կամ ստեղծագործելուն նվիրել: Լավ գաղափարներ շատ կունենաք, դրանք կյանքի կոչելու հնարավորություն էլ կհայտնվի: Հազիվ թե ուզենաք անգործ նստել, օրը շատ արդյունավետ կանցնի:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հրաշալի կլինի ցանկացած օգտակար գործի համար՝ և՛ կարևոր, և՛ ոչ այնքան: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչ երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել, կլուծեք մանր-մունր խնդիրները, որոնք վերջերս բոլորին էին նյարդայնացնում: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ, հաճելի անակնկալներ:
Օրվա երկրորդ կեսին աշխատեք շատ չհոգնել: Այդ հատվածում լավ է խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև բազմամարդ միջոցառումներին այցելությունից: Ուշադրություն հատկացրեք մտերիմներին: Կհաջողվի քննարկել բարդ հարցերը, ինչն էլ օգուտ կտա հարաբերություններին:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շատ բան կուզենաք հասցնել, բայց լավ է օրն այնպես պլանավորեք, որ բավարար ժամանակ մնա նաև հանգստի համար: Կարևոր կլինի ուժասպառ չլինելը. Գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Օրը հարմար կլինի զբոսանքների, ճանաչողական էքսկուրսիաների, ուղևորությունների համար:
Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում: Ժամադրությունները լավ կանցնեն, սիրահարներին հաճելի պահեր են սպասվում: Որոշ Առյուծներ սիրո երկար սպասված խոստովանություններ կլսեն:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Վատ օր չէ, բայց այն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Կարող եք շեղվել հոգսերից, ինչ-որ թեթև ու հաճելի բանով զբաղվել: Անսպասելի ոգեշնչող կլինեն հասարակ գործերը, որոնց նախկինում լուրջ չէիք վերաբերվում: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները՝ ինչպես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին նշանակվածները:
Ընտանեկան հոգսերը հոգնեցնող չեն թվա, դրանք առանձնապես շատ էլ չեն լինի: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ ընտանեկան միջոցառման կամ սիրելիի հետ յուրահատուկ ընթրիքի համար: Դուք մտերիմներին ուրախացնելու ձև կգտնեք, դրական հույզեր կպարգևեք ձեզ համար թանկ մարդկանց:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուք անպայման կգտնեք անսպասելի իրադարձություններից օգուտ քաղելու ձևը, եթե հանգստություն պահպանեք, շտապողական որոշումներ չընդունեք կամ պահի հույզերի տակ չգործեք: Արժե զգույշ լինել քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս. սա լավագույն օրը չէ գաղափարներով կիսվելու, ձեր ապրումների մասին պատմելու համար: Լավ է դիմեք մտերիմներին. նրանք ձեզ ճիշտ կհասկանան ու լավ խորհուրդներ կտան:
Ցանկալի է կենտրոնանալ նրա վրա, ինչը թույլ է տալիս մոտ ժամանակներս հաճելի արդյունք ստանալ: Եթե այսօր բարդ ու մասշտաբային գործեր ստանձնեք, ապա կարող եք արագ կորցնել դրանց հանդեպ հետաքրքրությունը:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաճելի շփումների ու հետաքրքիր ծանոթությունների օր է: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք ու դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Մարդիկ, որոնք նախկինում այնքան էլ բարյացակամ չէին տրամադրված ձեր հանդեպ, կհասկանան, որ սխալ են եղել ու նույնիսկ կփորձեն ընկերանալ ձեզ հետ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց հետ գործ ունենալ:
Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ հարցերից: Երեկոն հարմար կլինի ուսման համար: Այդ հատվածում ցանկացած տեղեկատվություն արագ կմտապահվի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը կարող է նշանակալի դրական փոփոխություններ բերել հենց այն ոլորտում, որտեղ դրանք առավել ցանկալի էին: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք բաց չթողնել դրանք: Հին ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն, իսկ ինտուիցիան կհուշի, որ արժե առանց երկար մտածելու համաձայնել, և այն չի սխալվի:
Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ այլ բնույթի ուղևորությունները: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Դուք գլուխներդ չեք կորցնի, բայց կհմայեք նոր ծանոթներին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հարմար կլինի կարևոր գործերով զբաղվելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեր: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին, և դուք այն բաց չեք թողնի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Դրանք հազիվ թե կյանքում անմիջապես մեծ փոփոխություններ բերեն, բայց ուժեղ տպավորություն կթողնեն, հետաքրքիր մտքեր կտան:
Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ահա երկրորդին խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Սակայն ձեզ բացառապես հաճելի հոգսեր են սպասվում, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, վերջ տալ տարաձայնություններին, որոնք բոլորին են վշտացրել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք ու կուզենայիք հաշտվել, ապա աշխատեք դա հենց հիմա անել:
Հաճելի կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերով զբաղվելը: Ձեզ կուրախացնի իմպրովիզներ անելու և նոր բան փորձելու հնարավորությունը, այլ ոչ թե պարզապես ուրիշներին կրկնելը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության, սիրելիի հետ շփվելու համար:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շրջապատողներին հազիվ թե հաջողվի անտարբեր մնալ ձեր հմայքին: Հմայված կլինեն նույնիսկ նրանք, ում նախկինում ոչ ոք դուր չէր գալիս: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա: Նախկինում բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում էլ նոր նոտաներ կհայտնվեն:
Արժե զգույշ լինել գումարի հետ: Հաջող գնումներ անելու շանս կլինի, բայց եթե ժամանակին կանգ չառնեք, ապա վտանգ կա՝ նշանակալի գումար ծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:

Բաց մի թողեք
Բնակիչներին հորդորում են՝ ուշադրություն դարձնել ջրի համին
ԵՄ մայրաքաղաքները դիտարկում են միգրացիոն համաձայնագրում փոփոխություններ կատարելու հնարավորությունը
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսին էլ եք ջնջելու։ Չեք ջնջելու․ Լուսանկար