ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» հիշեցնող այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվեց։
Դատարանը բավարարել է նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ Մոլոտովի կոկտեյլ նետում ԱԱԾ շենքի ուղղությամբ։ Ժամեր անց տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը․ նա ձերբակալվել է
Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել