01/05/2026

EU – Armenia

Մոջթաբա Խամենեին կլինի բռնապե՞տ, թե ԻՀՊԿ հրամանատարության դրածո՞

Մոջթաբա Խամենեին թեև հայտարարվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, բայց դեռևս ոչ միայն ժողովրդին կենդանի չի ներկայացել, այլեւ անգամ նրա անունից տեսաուղերձ չի հրապարակվել:

Անցած օրերին Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում հոգևոր առաջնորդին հավատարմության զանգվածային ցույցեր են կազմակեպվել: Fars գործակալության բնորոշման «դրանք վկայում են Իրանի բազմազգ ժողովրդի միասնությունը և իսլամական հեղափոխության գաղափարներին նրա հավատարմությունը»:

Որքան էլ մեծ լինի հակառակն ապացուցելու ցանկությունը, նույնիսկ Iran Internacional-ը և ամրևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները կրոնապետության կամ անձամբ Մոջթաբա Խամենեիի դեմ բողոքի որևէ զանգվածային ցույց չեն արձանագրել:

Ըստ երեւույթին, դա է նկատի ունեցել արտաքին գործերի նախարար Արացչին, եըբ ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը «իրենց հաշվարկներում կոպիտ սխալ են թույլ տվել՝ ենթադրելով, թե մեկ-երկու օրվա զանգվածային հարձակումներից հետո Իրանի պետությունը կփլուզվի»:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Խամենեիի ընտրությունից «դժգոհ է, բայց չի կարող ասել, թե ինչ է անելու»: Իրանական որոշ աղբյուրներ հայտնել են, որ Մոջթաբա Խամենեին «ծանր վիրավոր է և բուժում է անցցնում»:

Ֆրանսիայի պետական «Ֆրանսպրես» գործակալության տեղեկություններով՝ «սպանված հոգևոր առաջնորդի որդին այդ պաշտոնում նշանակվել է, որպեսզի ներքին հակասությունների սրացում թույլ չտրվի»:

Այդպիսի որոշմանը, մասնավորապես դեմ է եղել Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

Ըստ Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հեյդարիի, Խամենեիի ընտրությունը կայացել է հեռավար հարցման միջողցով, որին մասնակցել է փորձագետների երկու երրորդը, Խամենեին ստացել է քվեների ութսունհինգ տոկոսը: Israel Inside-գրել է, որ եթե Մոջթաբան ամրապնդվի և սկսի ինքնուրույուն որոշումներ ընդունել, ապա կնշանակի, որ Իրանը վերադառնում է կառավարման միապետական կարգին»:

Իսրայելցի վերլուծաբանը համարում է, որ դա «կարող է դանդաղ գործողության ական լինել, որովհետև կրոնապետության հիմքը ոչ թե ժառանգությունն է, այլ՝ հոգևոր առաջնորդի իմացությունը, նրա անառարկելի հեղինակությունը»:

Կարելի է ենթադրել, որ Իրանում իշխանության տրանզիտը հարթ չի լինելու նույնիսկ պատերազմի ավարտից հետո: Ցանկանում է դա ընդունել Թեհրանը, թե ոչ, փաստ է, որ Իրանը հայտնվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Պարսից ծոցի միապետությունների հակասությունների կիզակետում, և որևէ լուծում հաշվի է առնելու նաեւ նրանց շահերը:

Առայժմ Իրանի մասնատմամբ, կարծես, ոչ ոք հետաքրքված չէ: Բայց դա երաշխիք չէ, որ Իրանը կարող է վերածվել ներքին պառակտումների թատերաբեմի: Ալի Խամենեին Իրանը կառավարել է «երկաթե փեռքով», Մոջթաբա Խամենեին կտիրապետի՞ բարձրագույն իշխանոււթյան բոլոր լծակներին: Նա կլինի բռնապե՞տ, թե ԻՀՊԿ հրամանատարության դրածո՞: