Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով կարող են առաջիկայում նոր եռակողմ բանակցություններ տեղի ունենալ։ Բանակցությունների վայրն ամենայն հավանականությամբ կլինի Շվեյցարիան։
Այս մասին հայտարարել է Շվեյցարիայում ռուսական դեսպան Սերգեյ Գարմոնինը՝ ռուսական ТАСС-ի հետ զրույցում։ «Հիմք ենք ընդունում այն, որ Շվեյցարիան կարող է սկզբվունքորեն հանդիսանալ պոտենցիալ բանակցային հարթակների մեկը։ Կարող են բանակցությունները լինել նաեւ այլ երկրներում»,- նկատել է դեսպան Գարմոնինը։
Դիվանագետի խոսքով կարեւոր է, որպեսզի շվեյցարական կողմը ապահովի բոլոր պայմաններն ու հասանելիությունը ռուսական պատվիրակության անդամների եւ վերացնի անհիմն սահմանափակումները։ Նա նաեւ ասել է, որ այնպես չէ, որ ռուսական կողմն է նախընտրում Ժնեւը։


Բաց մի թողեք
Պատերազմը վերսկսելը մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան
Կիևում երեխաներ են զոհվել․ Զելենսկին կոչով դիմել է աշխարհին
Իրանի դեմ պատերազմը կշարունակվի․ Թրամփ