Պատերազմի վերսկսումը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանն ու էներգետիկ անվտանգությանը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Al Jazeera-ի հետ զրույցում։ «Հրադադարի այլընտրանքը պատերազմի վերսկսումն է։ Ոչ մեկը սակայն չի ուզում այդ սցենարի կրկնությունը, քանի որ այդ պատերազմի հետեւանքով տուժում է Համաշխարհային տնտեսությունն ու էներգետիկ անվտանգությունը»,- ասել է նախարար Ֆիդանը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ առաջնահերթ է, որպեսզի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակվի հրադադարը։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիան շարունակում է շփումները այն երկրների հետ, որոնք ջանքեր են գործադրում երկխոսությանը նպաստելու համար։

Բաց մի թողեք
Մոսկվան վերջնագիր է ներկայացնում Հայաստանին
Արմավիրում քոլեջի մանկավարժ Լուսինե Գրիգորյանը հրահանգում է սաներին մասնակցել ՔՊ-ի ոչ քաղաքական հանդիպմանը․ Ձայնագրություն
Կիևում երեխաներ են զոհվել․ Զելենսկին կոչով դիմել է աշխարհին