15/05/2026

EU – Armenia

«Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ չենք ուզում»

Նախագահական նստավայրի մոտ քարոզարշավի ընթացքում ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարություններով՝ քննադատելով գործող նախագահին և նախագահի ինստիտուտի ներկայիս դերակատարումը։

Նա նշել է, որ իր պատկերացմամբ՝ Հայաստանը չպետք է ունենա նախագահ, որի գործունեությունը սահմանափակվում է ձևական մասնակցությամբ կամ արտաքին արարողակարգային միջոցառումներով, այլ պետք է լինի պետական համակարգում իրական հակակշիռ ապահովող ինստիտուտ։

Մարուքյանի խոսքով՝ նախագահի պաշտոնը պետք է ունենա ինքնուրույն դիրքորոշում, ազդեցություն և հեղինակություն, որպեսզի կարողանա հավասարակշռել իշխանության մյուս ճյուղերը։

«Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ»,- նշել է նա: