15/05/2026

EU – Armenia

Կրկին ձյուն կգա

Մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ի կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։