Իրանը շրջանառության մեջ է դրել ռեկորդային բարձր անվանական արժեքով՝ 10 միլիոն ռիալ անվանական արժեքով թղթադրամ։
Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Հաղորդման համաձայն, նման որոշում իշխանությունները կայացրել են, որպեսզի պայքարեն կանխիկ փողի պահանջարկի աճի եւ թանկացումների դեմ, որոնք հատկապես սրվել են Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ եւ Իսրայելի կողմից իրականացվող ներկայիս արշավանքի պատճառով։
Նոր թղթադրամը համարժեք է 7 դոլարին։ Թղթադրամը վարդագույն երանգ ունի։ Պատկերված է Յեզդ քաղաքում գտնվող 9-րդ դարի Ջամեի մզկիթը, իսկ դարերեսին՝ Բամի միջնաբերդը։ Նշենք, որ այս տարվա փետրվարին էլ շրջանառության մեջ էր դրվել 5 միլիոն անվանական արժեքով իրանական ռիալի թղթադրամը։
Քանի որ կա մտավախություն, որ էլեկտրոնային համակարգերը կարող են գործել խափանումներով, շարքային իրանցիները նախընտրում են իրենց դրամական միջոցները պահել կանխիկ ձեւով եւ մասսայաբար կանխիկացումներ են անում, ինչը առաջացրել է մեծ հերթեր բանկոմատների մոտ։


Բաց մի թողեք
Գերմանիայի կանցլեր Մերցը կոչ է անում ԵՄ բյուջեում ավելի շատ ներդրումներ և ավելի քիչ սուբսիդիաներ
Ո՞վ է դեռ հավատում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո բանկային բարեփոխումներին
Սիլիկոնյան հովիտը Պեկինում. Եվրոպան պե՞տք է անհանգստանա